NEWS.am-ի տեղեկություններով այսուհետ Հայաստանի գլխավոր դատախազությունում գործելու է նոր ստորաբաժանում, որը զբաղվելու է օպերատիվ տեղեկատվության հարցերով:
Մեր աղբյուրի փոխանցմամբ այս պաշտոնում նշանակվելու է Հովհաննես Վարդանյանը, ով վերջին տարիներին բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանությունում: Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի օգնականն էր:



























