Աշխարհի ամենահայտնի երաժիշտներից մեկը` շվեդ սաքսոֆոնահար Ֆին Մարտինը Գերմանիայի Լեյպցիգ քաղաքում փողոցային փառատոնի ժամանակ մեծ բարձրությունից վայր է ընկել ու մահացել:

Gazeta.ru-ի համաձայն, Մարտինը առաջին անգամ չէ, որ կատարում է «գլխապտույտ» համարը, որի արդյունքում նա պարանի օգնությամբ իջնում է շենքի դիմաց եւ նվագում:

Այս անգամ պարանը կտրվել է եւ Մարտինը 20 մետր բարձրությունից ընկել է գետնին: Հարվածից նա տեղում մահացել է:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Չի բացառվում, որ համարի կազմակերպիչները գտնվել են ոչ սթափ վիճակում: