Նոյեմբերյանում անչափահասի բռնաբարության դեպք է գրանցվել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, սեպտեմբերի 2-ին 17-ամյա աղջկա բռնաբարության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 138 (Բռնաբարություն) հոդվածի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:Ձերբակալվածներ կամ կալանավորվածներ չկան, ընթանում է նախաքննություն:
Մինչդեռ «Հետքի» տեղեկություններով, 17-ամյա Լ.Ն.-ին բռնաբարել են երեք 17-ամյա երիտասարդ, որոնցից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ երկրորդը` ոստիկանության աշխատակիցներից մեկի որդին:



























