Իտալական արհմիությունների միլիոնավոր անդամներ այսօր դուրս են եկել փողոցներ ութժամյա համազգային գործադուլի:

Այսօր երկրում չեն աշխատում հանրային տրանսպորտը, գնացքները, ավտոբուսները, պետական հաստատությունների մեծ մասը, հաղորդում է BBC News-ը:

Ակցիան իրականացնում է երկրի խոշորագույն արհմիությունը` Աշխատանքի իտալական համադաշնությունը:

Գործադուլավորները պահանջում են Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունից փոխել բարեփոխումների որոշ դրույթներ: Իտալիայի խորհրդարանը պետք է այս շաբաթ քննարկի մի շարք օրինագծեր:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելը Իտալիայի տնտեսական դրությունը համեմատել է Հունաստանի հետ:

Միեւնույն ժամանակ Բեռլուսկոնիի վարկանիշն իջել է ռեկորդային ցածր նշագծի: