Լիբիացի ապստամբներն այսօր` սեպտեմբերի 6-ին, առանց մարտի իրենց վերահսկողության տակ կառնեն Բանի Վալիդ քաղաքը: Նրանք համաձայնության են եկել քաղաքի պատվիրակների հետ, որի նպատակը նոր բախումներից ու արյունահեղությունից խուսափելն է, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով արաբական Al Jazeera հեռուստաալիքը:
Ապստամբները ավելի մանրամասն տեղեկություններ չեն հայտնել բանակցությունների, ինչպես նաեւ այն մասին, թե երբ են մտադիր մտնել Բանի Վալիդ:
Ավելի վաղ BBC-ն հայտնել էր, որ Մուամար Քադաֆիի որդիները` Սեյֆ-ալ-Իսլամն ու Մուտասիմը փախել են ապստամբների կողմից շրջափակված Բանի Վալիք քաղաքից: Քադաֆիին հավատարիմ ուժերի ձեռքին է մնում եւս երեք քաղաք:
Քադաֆիի գտնվելու վայրն անհայտ է: Նախորդ կիրակի ապստամբները հայտարարել էին, որ եթե Բանի Վալիդը հանձնելու շուրջ բանակցություններն արդյունք չտան, իրենք ռազմական հարձակում կսկսեն:




























