Վենետիկյան 68-րդ կինոփառատոնի ժամանակ կայացել է Ջոն Լե Կարի հանրահայտ լրտեսական վեպի` «Կոշկակարը, դերձակը, զինվորը, լրտեսը» էկրանավորման պրեմիերան:
Շվեդ ռեժիսոր Թոմաս Ալֆրեդսոնը «լրտեսական խաղեր»-ին հրավիրել է հոլիվուդյան դերասաններ Հարի Օլդմանին եւ Կոլինա Ֆերտին, ով «Օսկարի» էր արժանացել անցյալ տարվա տիտղոսակիր` «Թագավորը խոսում է» ֆիլմում խաղացած Հենրի 4-րդի դերակատարման համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մրցույթային երկրորդ պրեմիերան ռեժիսոր Թոդ Սոլոնձայի «Մութ ձի» ֆիլմն է, որը 30-ամյա մտավոր հետամնաց տղամարդու մասին է:
































