Երեւանում վերամբարձ կռունկի ընկնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ-ի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է մահվան): Այդ մասին հաղորդում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ սեպտեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 17:30-ին Նոր Նորքում վերամբարձ կռունկն ընկել է: Միջադեպը հետեւանքով վիրավորվել են երկու բանվորներ` 32-ամյա Սամվել Եփրեմյանը եւ 37-ամյա Արայիկ Գասպարյանը:

Գասպարյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ Եփրեմյանը` հիվանդանոցում:

Կատարվում է հետաքննություն: