Ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Պուշկինի փողոցից սեպտեմբերի 5-ին, ժամը 19.30-ին բերման են ենթարկել նախկինում չորս անգամ դատապարտված, 39-ամյա Էդգար Կ.-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, Պուշկինի փողոցին հարակից տարածքում տեղադրած, նրան պատկանող աղավնաբնից հայտնաբերվել են ներարկիչներ, դեղահաբեր և տարբեր զանգվածների պարունակությամբ տարաներ:

Ըստ Էդգար Կ.-ի` աղավնաբույնն իրեն է, իսկ հայտնաբերվածը թմրամիջոց պատրաստելու պրեկուրսորներ են:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական և դատադեղագործական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: