Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ որեւէ հակասություն չի կարող լինել: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով Հայաստանի վերաբերյալ Wikileaks սկանդալային կայքի հրապարակումները:

«Ես չեմ ընդունում, որ որեւէ հակասություն կարող է լինել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Առավել եւս նրանք մարդիկ են, որ պատերազմի ճանապարհ են անցել: Նման մարդիկ հակասություններ չեն ունենում»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ ըստ հրապարակումների, 2008թ. մարտյան իրադարձություններից առաջ Սերժ Սարգսյանը եղել է ավելի մեղմ մոտեցման կողմնակից, իսկ Ռոբերտ Քոչարյանը` ավելի կոշտ դիրքորոշում է ունեցել: «Մարտի 1-ի ընթացքը պետք է հարցնել Լեւոն Տեր-Պետրոսյանից, ով հասարակությանը տարավ իր հետեւից, եւ հոգը չէր, թե ինչ կատարվեց: Մարտի 1-ի պատասխանատվությունը իշխանությանն է, բայց մեղավորներին պետք է փնտրել ընդդիմության ճամբարում»,- նշեց Գալուստ Սահակյանը: