Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով սեպտեմբերի 5-ին, ժամը 23.30-ին Մարց գյուղի մոտից բերման են ենթարկել 63-ամյա և 37-ամյա երկու տղամարդկանց` իրենց «ՈւԱԶ» և «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով` յուրաքանչյուրի խցիկում շուրջ 3 խ/մ փայտանյութով: NEWS.am-ն այս մասին տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից։
Բերման ենթարկվածները բացատրություն են տվել, որ փայտանյութն ապօրինի հատել են Մարց գյուղի հարակից հանդամասից:
Կատարվում է քննություն:



























