Հայը, ով Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում՝ Նովոռոսիյսկում, հանցանքի վայրից փախչելու ժամանակ ընկել էր մոտոցիկլետի տակ, պարզվել է՝ մարդասպան է եւ թիրախ էր ընտրել քրեական հեղինակություն Արմեն Վանենցյանին։

Սակայն հարձակումն անհաջող է իրականացվել։ Կրակող 38-ամյա հայաստանցին ձերբակալվել է։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Հետաքննության վարկածով, Արմեն Վանենցյանը սեպտեմբերի 5-ին զբոսնել է իր տանից ոչ հեռու՝ ծովափին։

Ընդ որում, նա զբոսնել է անթացուպերով, քանի որ բուժվում էր իր վրա կատարված հարձակման հետեւանքով ստացած վնասվածքներից։ Հեղինակությանն ուղեկցել են նրա ծանոթն ու հարեւանը։ Հանկարծ Վանենցյանի մոտ է վազել ձեռքում խլացուցիչով ատրճանակ ունեցող անհայտ մեկը։ Չարագործը կրակել է նրա գլխին, սակայն  չի սպանել։ Վանենցյանի ծանոթները փորձել են բռնել մարդասպանին։ Նա փորձել է փախչել, սակայն ընկել է մոտոցիկլետի տակ։