Հայաստանում անցած մեկ օրում 6 լուրջ պատահար է գրանցվել, տուժել է 7 մարդ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը, սեպտեմբերի 5-ին, ժամը 11-ի սահմաններում, Երեւան-Աշտարակ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «Ռենո» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: Վթարի հետեւանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 56-ամյա վարորդը եւ «Մերսեդես»-ի 3-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 13-ին, Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «ԿԻԱ» եւ «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ն այնուհետեւ բախվել է մայթեզրին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-32213»-ի ուղեւորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 14.30-ի սահմաններում, «ԱՈւԴԻ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Արշակունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 16.35-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2110»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 20-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 65/1 տան դարպասին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 1-ին, Դավիթ Անհաղթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բոլոր դեպքերի առնչությամբ, կատարվում է քննություն:



























