Եվրամիության անդամ երկրների վիզայի ռեժիմի պարզեցման հարցը Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն քննարկել է Ներքին հարցերով եվրոպական հանձնակատար` Սեսիլիա Մալսթերի (Cecilia Malmstrom) հետ Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, սեպտեմբերի 6-ին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիի»-ն:
«Եվրոպական հանձնակատարի հետ հանդիպման նպատակը եղել է վիզային ռեժիմի պարզեցման եւ վերաթողարկման հարցը: Մենք նաեւ համաձայնեցրել ենք դեպի Վրաստան Եվրամիության կատարվելիք առաքելության ժամկետները»,-հաղորդել է Վաշաձեն հեռուստաընկերության եթերում:
«Վիզայի հանձման գործողությունների պարզեցման վերաբերյալ» Վրաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագիրը միասնական` «Առանց թույլտվության բնակվողների վերաթողարկման մասին» փաթեթով ուժի մեջ է մտել 2011 թ. մարտի 1-ից:



























