Եվրոպական բանկերը սկսել են կանխիկ փողը տեղափոխել ԱՄՆ, տեղեկացնում է BBC-ն: Նախորդ շաբաթվանից եվրոպական բորսաների ցուցիչները սկսել են նվազել` հիմնականում բանկերի բաժնետոմսերի արժեզրկման պատճառով: Այսօր` երկուշաբթի, Եվրոպայի բորսայական ցուցիչները շարունակել են անկումը եւս 5 տոկոսի չափով: Անկում է գրանցվում նաեւ ասիական բորսաներում` Տոկիոյում եւ Հոնգ Կոնգում:

Ամերիկյան բորսաները երկուշաբթի փակվել են` Աշխատանքի օրվա կապակցությամբ:

ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առաջատար բանկերի մեծ մասի բաժնոտոմսերը վերջին 6 ամսում համարյա կրկնակի էժանացել են:

Շուկաների հիմնական մտահոգությունն այն է, որ Եվրոգոտու երկրները չեն կարող կարգավորել պարտքային ճգնաժամը, ու եթե թեկուզ մեկ երկիր դեֆոլտ հայտարարի` դա կհանգեցնի ողջ Եվրոպայի բանկային համակարգի ճգնաժամին: