Ոսկու գինն անհապաղ մատակարարմամբ միջազգային շուկաներում այսօր` սեպտեմբերի 6-ին սահմանել է հերթական ռեկորդը: Լոնդոնի բորսայում ոսկու գինը, մասնավորապես, կազմել է 1,920.25 դոլար 1 տրոյական ունցիայի համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Նյու Յորքի բորսայում ոսկու ֆյուչերսային գինը` դեկտեմբերյան մատակարարմամբ,  աճել է 2.5%-ով ` կազմելով 1,923.1 դոլար 1 տրոյական ունցիայի համար:

Ներդրողները նորից սկսել են ոսկի գնել միջազգային տնտեսության վերաբերյալ ստացված բացասական կանխատեսումների պատճառով:

Ակնկալվում է, որ մինչեւ տարվա վերջ ոսկու գինը կհասնի 2,000 դոլար/ունցիայի: