Թբիլիսիի պատմական Հավլաբար թաղամասում կտեղադրեն «Միմինո» հայտնի ֆիլմի հերոսների հուշաձանը։ Հուշարձանի հեղինակը վրացի ճարտարապետ, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին է։
Հուշարձանի բացման արարողությունը կկայանա հոկտեմբերի 14-ին։ Հուշարձանը կներկայացնի Վալիկո Միզանդարիի, Ռուբիկ Խաչիկյանի, Իվան Վոլոխովի կերպարները, որոնց դերերը ֆիլմում մարմնավորել են Վախթանգ Կիկաբիձեն, Ֆրունզիկ Մկրտչյանը եւ Եվգենի Լեոնովը։
Չորրորդ կերպարը նվիրված է իրեն՝ ռեժիսոր Գեորգի Դանելիային, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ հուլիսի սկզբին Դիլիջանում «Միմինոյի» հերոսներին նվիրված հուշարձան էր կառուցվել։



























