Հայ գործարարից Մոսկվայում 920 հազար ռուբլի են գողացել։
Լուսաֆորի մոտ ժամը 12-ին չարագործները դուրս են եկել իրենց ավտոմեքենայից, ատրճանակի կոթով հարվածել տղամարդուն եւ խլել նրա պայուսակը, որում էլ եղել են փողերը։
Ավտոտեսուչները կանգնեցրել են հանցագործների մեքենան։ Նրանք փորձել են փախուստի դիմել։ Արդյունքում հաջողվել է ձերբակալել հանցագործներից մեկին՝ Դաղստանի մի քաղաքացու։ Գողացված փողերը հայտնաբերվել են ավտոբուսի պարկի տարածքում։
Հանցագործներին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։




























