Հաագայի միջազգային դատարանը վճիռ է կայացրել Հարավսլավական բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Մոմչիլո Պերիշիչի նկատմամբ: Նա դատապարտվել է 27 տարվա ազատազրկման, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Սրեբրենիցայում 8 հազար մահմեդականների սպանած բոսնիացի սերբերին աջակցելու, նաեւ նրանց ֆինանսապես ու նյութապես օգնելու մեջ:
Պերիշիչն իր մեղքը չի ճանաչել: Նրա դատը տեւել է մոտ երեք տարի, որի ընթացքում ավելի քան 100 մարդ վկայություն է տվել:
Պերիշիչը մեղադրվում է ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ:



























