Գարեգին Բ-ն, այսօր` սեպտեմբերի 6-ին, ընդունել է Երուսաղեմի Տաճարականների միաբանության պատվիրակությանը` գլխավորությամբ Երուսաղեմի տաճարականների հունական վաշտի գլխավոր հրամանատար Պողոս Չորակյանի:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն ուրախություն է հայտնել, որ կազմակերպությունը սերտորեն համագործակցում է Եկեղեցիների հետ եւ համատեղ առաքելություն իրականացնում:

Հանդիպման ընթացքում պրն. Չորակյանը ներկայացրել է միաբանության գործունեությունն ու առաքելությունը, որորի շրջանակներում մարդասիրական զանազան ծրագրեր են իրականացվում, ինչպես նաեւ օգնություն ցուցաբերվում Երուսաղեմի չորս պատրիարքություններին: