Պաշտոնանկ է արվել Քերոլ Բարցը` աշխարհի խոշորագույն ինտերնետ ընկերություններից մեկի` Yahoo գործադիր տնօրենը: Այդ մասին ասվում է տնօրենների խորհրդի հայտարարության մեջ:

Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թիմոթի Մորսը:

Եթե նրան հաստատեն մշտական պաշտոնում, Մորսը կլինի չորրորդ տնօրենը վերջին 4 տարում` Բարտցից, Յանգից եւ Թերրի Սեմելից հետո:

Քերոլ Բարտցը զբաղեցրել է Yahoo-ի տնօրենի պաշտոնը 2009-ից եւ փոփոխություններ է իրականացրել ընկերության մենեջմենթում: Վերջին նրա գործողությունները քննադատության էին ենթարկվել Yahoo-ի բաժնետոմսերի անկման պատճառով: