Երդվյալ ատենակալների դատարանը մեղադրանք է ներկայացրել Սան-Անտոնիոյի բնակչի դեմ` Google-ի բարձրաստիճան աշխատակցին հետապնդելու համար: Կասկածյալը վերջինիս 20 հազար հաղորդագրություն էր ուղարկել Twitter-ի միջոցով, եւ դրանց մի մասը սպառնալիքներ են պարունակել, հաղորդում է Associated Press-ը:

Գրեգորի Քելվին Քինգը ձերբակալվել է Տեխասում անցած ամիս եւ տեղափոխվել է Սան-Ֆրանցիսկո` Google-ի փոխնախագահ Մարիսա Մայերին սպառնալու համար:

Նրա մեղքն ապացուցվելու դեպքում Քինգին 7 տարվա ազատազրկում է սպառնում:

Google-ն առայժմ մեկնաբանություններ չի տալիս: Քինգի նման վարքի պատճառներն անհայտ են: