Արաբական երկրների լիգայի ղեկավար Նաբիլ ալ-Արաբիի այսօր` սեպտեմբերի 7-ին նախատեսված այցը Սիրիա հետաձգվել է:
Լիգայի ղեկավարությունը մտադիր էր կրկին կոչ անել Դամասկոսին դադարեցնել բռնությունները հակակառավարական զանգվածային ակցիաների մասնակիցների դեմ:
Հաղորդվում է, որ սիրիական իշխանությունները խնդրել են ալ-Արաբիին հետաձգել իր այցելությունը Սիրիա` «իրնցից չկախված հանգամանքների» պատճառով, հաղորդում է «Ազատությունը»:




























