Նյու Դելիում Գերագույն դատարանի շենքի դիմաց այսօր` սեպտեմբերի 7-ի առավոտյան ժամը 10-ի սահմաններում (տեղի ժամանակով) պայթյուն է որոտացել:

Reuters-ը` վկայակոչելով CNN-IBN ալիքը, հաղորդում է 9 զոհի եւ 45 տուժածի մասին:

The Times of India-ն հաղորդում է 4 զոհի եւ առնվազն 27 վիրավորի մասին:

Դելիի ոստիկանությունը շրջափակել է խորհրդարանի եւ կառավարության շենքերից ոչ հեռու գտնող այդ տարածքը:

Սա այս տարի Գերագույն դատարանի շենքի մոտ պայթյունի արդեն երկրորդ դեպքն է. առաջինը տեղի էր ունեցել մայիսի 25-ին: