Օրերս Երեւանում տրագիկոմեդիկ դեպք է տեղի ունեցել, որն ավարտվել է ավտոտնակ հրդեհելով:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել մի տղամարդ եւ հայտնել, որ օգոստոսի 28-ին, ժամը 17.00-ին, իր հարեւանը` ոմն Լորիս, դիտավորյալ հրկիզել է իրեն պատկանող, Ավանի Աճառյան փողոցի թիվ 24 շենքի բակում տեղադրված մետաղյա ավտոտնակը, որի մեջ եղել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 4 անվադող, կենցաղային ապրանքներ եւ 1 խմ շինարարական փայտ` պատճառելով 700.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին  պարզվել է  Լորիսի անձը, եւ նրան իր տնից բերման են ենթարկել բաժին:

Կատարվում է քննություն: