Երիտասարդը, ով դանակահարել է իր համագյուղացուն, մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Արաքս գյուղում, վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակահարել է համագյուղացի 18-ամյա մի երիտասարդ, ով սեպտեմբերի 5-ին, առավոտյան ներկայացել է բաժին:
Կատարվում է նախաքննություն



























