Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի (Ատվածաբանական համալսարան) եւ Սանկտ Պետերբուրգի Ուղղափառ հոգեւոր ակադեմիայի միջեւ այս ուսումնական տարվա շեմին կնքվել է համագործակցության համաձայնագիր:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ 9 կետից բաղկացած համաձայնագիրը վերաբերում է կրթական, գիտական, հրատարակչական, մեթոդական ծրագրերի զարգացմանը: Համագործակցության շրջանակներում տեղի կունենան ուսանողների եւ դասախոսների փոխանակումներ, գիտատեխնիկական նոր ուսումնական մեթոդների ներդրում:
Առաջիկա օրերին Գեւորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ վարդապետ Սարոյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցելու է Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգեւոր ակադեմիայի գրադարանի բացման արարողությանը: Այցի ընթացքում Գեւորգ վարդապետը ակադեմիայի ռեկտոր Ամբրոսիոս եպիսկոպոսի կքննարկի համագործակցության առաջիկա ձեռնարկները:
Առաջիկային ծրագրվում է միջբուհական համագործակցության համաձայնագրեր կնքել նաեւ Անգլիայի, Նորվեգիայի, Ավստրիայի եւ Իտալիայի հոգեւոր հաստատությունների հետ:




























