Սեպտեմբերի 6-ին Ռիգայից Երեւան թռչող Air Baltic օդանավում տհաճ միջադեպ է տեղի ունեցել:

Ռեյկիգուոյի (խորհրդարանի) անդամ Յուկ-Կալե Ռայդը վկա է դարձել, թե ինչպես ուղեւորը հենց թռիչքի պահին վեր է կացել իր տեղից եւ բացել օդանավի վթարային դուռը, հաղորդում է Postimees.ee կայքը:

Արդյունքում, ստիպված են եղել օդանավ բերել մասնագետներին, ովքեր մոտ մեկ ժամ դուռն իր տեղն էին դնում:

Պատգամավորը նկարահանել է կատարվածը: Դա տեսնելով` նրան մոտեցել են ուղեկցորդուհիները, ովքեր սպառնացել են հեռացնել Ռայդին օդանավից, եթե նա չպահի հեռախոսը: