2011 թ. հունվար-հուլիս ամիսներին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք ոչ առեւտրային նպատակներով Հայաստան են փոխանցել 772 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տեղեկագրում (հուլիս):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսֆերտներն ավելացել են մոտ 25 տոկոսով:

Տրանսֆերտների աճը հիմնականում տեղի է ունեցել Ռուսաստանից կատարվող փոծանցումների հաշվին: Այսպես` 2010 թ. յոթ ամսում Ռուսաստանից փոխանցվել էր 494 մլն դոլար, այս տարի նույն ժամանակահատվածում`632 մլն դոլար: Տրանսֆերտների ոչ մեծ աճ կա նաեւ այլ երկրներից: Իսկ Թուրքիայից տրանսֆերտներն աճել են մոտ 3 անգամ եւ կազմել 1.4 մլն դոլար: