Երեւանի Շենգավիթ համայնքում, այսօր` սեպտեմբերի 7-ին բռնկված հրդեհը սեւ ծխի ամպով է պատել ողջ թաղամասը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրենց մոտ, ժամը 15:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայի 81 շենքի տարածքում (Անվադողերի գործարան): Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ այրվում է 5 հազար քմ մակերեսով կուտակված ռետինե թափոններ եւ խոտ: Մարման աշխատանքները շարունակվում են:
Տարածքի բնակիչները նշում են, որ ողջ թաղամասը սեւ ծխի մեջ է:

Լուսանկարները՝ NEWSmaker-ի



























