Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում, սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել գերմանացի կաթոլիկների «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության 15-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցել են 300 ներկայացուցիչներ 29 երկրներից:
Որպես Քույր Եկեղեցու ներկայացուցիչ, այս ժողովին մասնակցել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը:
Համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի գյուղական համայնքների կառուցվածքային փոփոխությունների ազդեցությանը գյուղերում ապրող մարդկանց հավատքի եւ կյանքի պայմանների վրա:




























