Մոսկվայի Մանեժնայա հրապարակում անկարգությունների գործով մեղադրյալների մեծ մասը խոստովանել են իրենց մեղքը, որ իրավապահների նկատմամբ բռնություն են կիրառել:
«Այլ Ռուսաստան» շարժման ակտիվիստ Իգոր Բերեզյուկը մասնակի խոստովանել է իր մեղքը` նկատելով, որ չի հերքում հատուկջոկատայինների հետ կռվի փաստը: Արարքի մեջ իրենց մեղքը նաեւ ընդունել է նաեւ Լեոնիդ Պանինը, հավելելով, որ պատահաբար է հայտնվել Մանեժնայա հրապարակում: Երկու հոգի կտրականապես հերքել են իրենց մեղքը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով:
Զանգվածային անկարգությունները Մանեժնայա հրապարակում տեղի են ունեցել 2010թ. դեկտեմբերի 11-ին, եւ հրահրվել էին «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի մահվան պատճառով:




























