Հայտնի կատակերգակ դերասան Միխայիլ Գալուստյանը շնորհակալ է իր ծնողներին եւ մայր բնությանը իր այսպիսի զվարճալի արտաքինի համար: «Երեւի պետք է մեծ շնորհակալություն հայտնեմ իմ ծնողներին ու մայր բնությանը, որ նրանք ինձ պարգեւել են այսպիսի արտաքին, այսպիսի հասակ եւ կյանքի հանդեպ այսպիսի վերաբերմունք»,- ասել է Գալուստյանը, «Ինտերվյու» ամսագրին տված հարցազրույցում:
«Աշխատանք, համառություն, տաղանդ, հաջողություն. այս բոլորը կարեւոր են եւ շատ լավ, բայց իմ դեպքում շատ են օգնել նաեւ ի ծնե հատկությունները: Ի դեպ, դրանք բացարձակապես իմ վաստակը չեն` զվարճալի արտաքին, հիշվող ձայն, պլաստիկություն եւ որոշակի կատակերգական շարժուձեւ: Ես թեթեւ բնավորություն եւ բնական հետաքրքրասիրություն ունեմ, որի հաստատումն իմ քթի ձեւն է: Ճիշտ է, հետաքրքրասեր Վարվարայի քիթը շուկայում պոկեցին, իսկ իմ դեպքում այլ է, այն ինձ մի բան էլ ավելի է բաժին հասել»,- նշել է նա:
Նշենք, որ Միխայիլ Գալուստյանը վերջերս նկարահանվել է «Հղին» կատակերգության մեջ: Հիմա նկարահանող խումբը եւ դերասանները շրջագայում են, ներկայացնելով ֆիլմը:
Ինչպես գրում է «ԵվրոՍՄԻ»-ն, Պրահայում լրագրողների հետ զրույցում, հայ կատակերգակը խոստովանել է, որ այդ ֆիլմում ինքը, ինչպես նաեւ «ՎԻԱ գրա» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդակովան, հայտնվել են անկողնու միջոցով: Նա նաեւ հայտարարել է, որ իրենց նկարահանման խմբում կա մեկ գեյ եւ որ այդ խմբում իր համար այնքան էլ հեշտ չի լինելու:
Իհարկե, բոլոր ներկաները, միանգամից հասկացել են, որ Գալուստյանը հերթկան անգամ իրենց «գլխին սարքում է»:




























