Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն համագործակցում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ` նկատամ ունենալով համակարգը համալրել բացառապես գրագետ ու մասնագիտական ճիշտ կողմնորոշում ստացած մասնագետներով:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` սեպտեմբերի 7-ին, ՊԵԿ-ում հերթական անգամ հյուրընկալվել են Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի 20 լավագույն ուսանողներ, նրանք հանդիպում են ունեցել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Երկուստեք հեռանկարային այս համագործակցությունն այսօր միաժամանակ ամրագրվել է նաեւ պայմանագրով:
Ի դեպ, ուսանողներից շատերն արդեն իսկ աշխատում են նաեւ ՊԵԿ-ի հեռախոսազանգերի սպասարկման նորաբաց կենտրոնում:
Նշենք, որ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը գործարկման պահից` 2011-ի հուլիսի 25-ից ի վեր` ընդունել է ավելի քան 1850 հարցադիմում` հարցեր, բողոքներ, առաջարկություններ: Կենտրոնը գործում է ամեն օր` ժամը` 9.00-ից 21.00-ը, առանց ընդմիջման, երկու հերթափոխով: ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի տնօրեն Անահիտ Հունանյանի խոսքերով, արդեն իսկ սեպտեմբերի առաջին օրերի ընթացքում նկատվում է հեռախոսազանգերի շուրջ 15-20 տոկոս աճ:




























