Վանաձորում սեպտեմբերի 7-ին, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հանդիպել է Լոռիի մարզի Կոնգրեսի ակտիվի հետ:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման հիմնական թեմաներն են եղել սեպտեմբերի 9-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները եւ Կոնգրեսի` առաջիկա ամիսների անելիքներն ու գործողությունները:



























