Ստավրոպոլի մարզում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Ծանր վնասվածքներ են ստացել Ապանասենկովի շրջանի Դիվնոյ գյուղի բնակիչները: Կոնֆլիկտը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին, սակայն այդ մասին հայտնել են միայն այսօր: Կազակների ներկայացուցիչներից մեկը, ով կոնֆլիկտի ժամանակ եղել է գյուղում, հայտնել է, որ ծեծկռտուքին, ըստ տարբեր տվյալների, մասնակցել է 6-ից 15 մարդ: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 5-ին Ապանասենկովի շրջանի Վոզդվիժենսկ գյուղում գրանցվել է մեկ այլ միջադեպ: Երկու եղբայրներ մեքենայով եկել են, որպեսզի հարաբերություններ պարզեն իրենց ծանոթների եւ նրանց բարեկամների հետ: Վիճաբանությունը թեժացել է, հնչել են կրակոցներ, երեք մարդ վիավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: