Յուրի Լեւանդայի վերլուծական կենտրոնը (Լեւադա կենտրոն) հրապարակել է «Նացիոնալիզմը Ռուսաստանում» հարցման արդյունքները, որն անցկացվել է օգոստոսի 19-23-ին` 1600 մարդու շրջանում, 130 բնակավայրերում:

Հարցին, թե «այլ ազգության մարդկանց կողմից թշնամություն զգո՞ւմ եք», պատասխանները բաժանվել են հետեւյալ կերպ. հաճախ/բավական հաճախ (18 տոկոս), հազվադեպ/բավական հազվադեպ (77 տոկոս):

Հարցին, թե «այլ ազգության մարդկանց հանդեպ թշնամանք զգո՞ւմ եք», ստացվել են հետեւյալ պատասխանները. հաճախ/բավական հաճախ (20 տոկոս), հազվադեպ/փաստացի երբեք (75 տոկոս):

Հարցին, թե «ի՞նչ եք կարծում, ծայրահեղ ազգայնական հայացքներ ունեցող ռուսները վերջին 5-6 տարիներին ավելացե՞լ են, թե՞ պակասել», հնչել են հետեւյալ պատասխանները. ավելացել են (52 տոկոս), պակասել են (14 տոկոս), մնացել են նույնը (21 տոկոս):

Հարցին, թե «Ձեր կարծիքով ո՞րն է մեր օրերի Ռուսաստանում ազգայնականության  հիմնական պատճառը», հարցվածները պատասխանել են. ազգային փոքրամասնությունների կողմից սադրիչ գործողությունները (44 տոկոս), Ռուսաստանում կյանքի վատ պայմանները (21 տոկոս), վերջին տարիների ահաբեկչական ակտերը (15 տոկոս), իշխանությունները թույլ են եւ չեն կարողանում զսպել ազգայնականության բռնկումները (6 տոկոս), ռուսների ազգային դատողությունները (5 տոկոս), իշխանությունները չեն ցանկանում պայքարել նացիոնալիզմի դեմ եւ շահագրգռված են դրա հրահրմամբ (4 տոկոս):

Վերը նշված թվերը ցույց են տալիս միջէթնիկ լարվածության որոշակի աճ: