Թերթը գրում է, որ քաղաքական գործիչների բնակարաններից գողության դեպքերը շարունակվում են: «Մետ մեկ ամիս առաջ էլ փորձել են թալանել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին: Ըստ լուրերի`անհայտ անձը, մտնելով Սեդրակյանի բնակարան, ոչ միայն գողություն է կատարել, այլեւ մի լավ վախեցրել կնոջը: Իրականում պարզվել է հակառակը. ի տարբերություն մյուս չինովնիկների հետ տեղի ունեցածի, գողն այս անգամ հիասթափված է հեռացել Սեդրակյանի տնից, ավելի ճիշտ փախել է:
«Ազատ դեմոկրատների» փոխնախագահը հաստատեց այդ լուրը: «Արդեն մոռացել եմ, թե կոնկրետ որ օրն էր. հուլիսն էր, լուսադեմին, բայց ճիշտ չեն խոսակցությունները, թե ես վախեցել եմ, հակառակը` ես ձայնս այնպես գլուխս գցեցի, որ խեղճը խուճապահար փախավ, եւրեւի շաքար էր ստացել»,- կեսկատակ-կեսլուրջ ներկայացրեց նա: Չնայած ոստիկանությունում գողության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել, սակայն, իր խոսքով, անհարմար է համարում հետաքրքրվել` բացահայտե՞լ են գողի ինքնութունը, թե՞` ոչ. «Այդքան փոքր գումարի համար… Ի՞նչ կարող էին մի տնից տանել, պայուսակիցս ընդամենը ութ հազար դրամ էր տարել»,- գրում է «Հրապարակ»-ը:




























