Թերթը գրում է, որ այն օրվանից, ինչ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ 2012»-ը կայանալու է Ադրբեջանում, չի դադարում քննարկվել ապագա մասնակցի թեկնածության թեման: «Մամուլի հրապարակումներից մեկում գրվել էր, որ հաշվի առնելով Եվրատեսիլի այս տարվա անցկացման վայրը`արժեր քննարկել Հայաստանը ներկայացնող այնպիսի երգչի թեկնածություն, ով ոչ Հայաստանից, ոչ էլ Ղարաբաղի բնակիչ կլիներ, որպեսզի մեր հարեւան երկիրը շատ «չնեղվեր»: Քննարկվում էր երգչուհի Լուսինայի կամ Արմենչիկի թեկնածությունը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ մինչ օրս Լուսինայի թեկնածությունը չի քննարկվել: Իսկ Հայաստանի ներկայացուցիչը կլինի Հայաստանի, թե Ղարաբաղի բնակիչ, դա արդեն, մեղմ ասած, Ադրբեջանի գործը չէ»,- գրում է «168 ժամ»-ը: