ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ պատերազմի։ Այս մասին նա ասել է նորվեգական NRK հեռուստաալիքով Lindmo թոք շոուի ժամանակ։

«Վախենում եմ, որ Ուկրաինայում պատերազմը դուրս կգա վերահսկողությունից եւ կվերածվի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ մեծ պատերազմի։ Բայց ես վստահ եմ, որ մենք կխուսափենք դրանից»․-ասել է նա։ 

Սթոլթենբերգը հավելել է․ «Ես զգում եմ, որ ամեն ինչ շատ լուրջ է։ Սա ճակատագրական ժամանակաշրջան է Եվրոպայի եւ Նորվեգիայի համար։ Եթե ինչ-որ բան սխալ լինի, ամեն ինչ կարող է սարսափելի ընթացք ստանալ»։

Անդրադառնալով Կիեւին օգնություն ցուցաբերելուն, նա պնդել է, որ միայն ուժեղ Ուկրաինան կարող է խաղաղություն ապահովել։