Դմիտրի Ռոգոզինը կարող է սեպտեմբերին թողնել ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը եւ վերադառնալ Մոսկվա, սեպտեմբերի 8-ին գրում է «Կոմերսանտ» թերթը` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ աշխատակիցներին: «ՌԴ ԱԳՆ-ում «Կոմերսանտ»-ի զրուցակիցները միաձայն ասում են, որ պարոն Ռոգոզինի վերադարձի որոշումն արդեն հաստատվել է, եւ նա շուտով կդադարի զբաղեցնել ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը»,-հաղորդում է պարբերականը:

2005 թ. դեկտեմբերին «Հայրենիք» կուսակցությունը, որի ղեկավարը դարձավ Ռոգոզինը, հեռացվել էր Մոսկվայի քաղաքային դումային ընտրություններից` «Մաքրենք քաղաքն աղբից» տեսանյութի համար, որն, ըստ քաղաքային դումայի, կարող էր ազգային անհադուրժողականություն սերմանել:

«Հայրենիք» կուսակցությունը 2006 թ. օգոստոսին մտել է «Արդար Ռուսաստան» կուսակցության մեջ: 2008 թ. հունվարին Ռոգոզինը նշանակվել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ: