19-ամյա Էմիլ Գանիեւի սպանությունից հետո Սիմֆերոպոլում վախենում են ազգամիջյան հակամատության բռնկումից: Սպանության կասկածանքով ձերբակալվել են 31-ամյա Արգիշտի եւ 21-ամյա Անդրանիկ Հարութունյանները: Եւս երկու կասկածյալի` Կարեն Գեւորգյանին եւ Արա Հովակյանին ձերբակալել են դեպքի վայրում Ռոդնիկովոյե գյուղի սրճարաններից մեկում` Սիմֆերոպոլից 20 կմ հեռավորության վրա: Այդ սրճարանում սեպտեմբերի 3-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Ղրիմի 5 թաթարների եւ հայկական սփյուռքի 4 ներկայացուցիչների միջեւ: Ծեծկռտուքի մասնակիցներից Դիլյավերի խոսքով, «այդ տղային սպանել են 20 գրիվին հերոինի համար»:
«Հայերը տաքսի էին նստել եւ չէին ցանկանում վճարել, նրանք վիրավորեցին վարորդին` իմ ընկերոջը: Մենք նրանց մոտ սրճարան եկանք` ասելով «թույլ տվեք առանց վեճի տանել մեր ընկերոջը, բայց նրանք հարձակվեցին»: Ծեծկռտուքի հետեւանքով Ղրիմի չորս թաթարները վնասվածքներ են ստացել, իսկ մեկը մահացել է: Դիլյավերի խոսքով, Էմիլի թաղման արարողության ժամանակ հավաքվել էր 300 մարդ. «Մենք նույնիսկ ցանկանում էինք ցույց սկսել, բայց մեզ մեջլիսում համոզեցին, որ հավաքված ամբոխն ինքնադատաստան կկազմակերպի», հաղորդում է ուկրաինական «Սեգոդնյա» պարբերականը:
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի վկայություններով, Էմիլ Գանիեւի մահից երկու օր անց այրել են այն սրճարանը, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը: «Ոստիկանությունն ասում է, որ դա կենցաղային է եղել: Բայց Ղրիմի թաթարները գիշերը ժամը 3-ին հայկական սրճարան խորոված ուտելու համա՞ր էին ներխուժել: Մենք զրուցում ենք բնակիչների հետ, քանի որ հակամարտության հիմքեր կան»,-մտորում է Ղրիմի թաթարների միավորման եսավուլ Յուրի Պերշիկովը:
Ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը, նրանք համոզված են, որ «անթույլատրել է ավելորդ զգացմունքայնության դրսեւորումը»:
«Կրիմսկի անալիտիկը» հաղորդում է, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է երկու քրեական գործ: Մեկը` «Խուլիգանություն», իսկ մյուսը` «Կանխամտածված սպանություն» հոդվածներով:




























