«Արաբական գարնան» ներկա փուլը համարվում է շրջադարձային, որից հետո հնին վերադառնալ այլեւս հնարավոր չէ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում: «Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի բնակիչները բարձրաձայն արտահայտել են իրենց պահանջերը` անկախության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ապահովման հասնելու մասին, նրանք հստակ ցույց են տվել իրենց ցանկությունը` նայել դեպի ապագա:
Մենք կարծում էինք, որ այս իրադարձությունները պետք է տեղի ունենան Սառը պատերազմի ավարտից հետո` 90-ականներին: Սակայն քամու փոփոխությունը Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսյաին Աֆրիկա է հասել 20 տարի ուշացումով»,- ասել է Գյուլը:
Նրա կարծիքով` «Թուրքիան իր պատմական փորձով ոգեշնչող օրինակ է»: «Սա մի երկիր է, որտեղ քաղաքացիների մեծամասնությունը մահմեդական է, համատեղում է ժողովրդավարությունը, մոդեռնիզացիան եւ իսլամը: Թուրքիան միշտ պատրաստ է տարածաշրջանային երկրների հետ կիսել իր ժողովրդավարության, պատմական, ինստիտուցիոնալ եւ տեխնոլոգիական զարգացման փորձը»,- ասել է Թուրքիայի նախագահը:




























