Հայաստանի կառավարության այսօրվա` սեպտեմբերի 8-ի նիստում Շահեն Շահինյանը նշանակվել է «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում, իսկ Արա Ավետիսյանը` «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում:
Նրանց հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր:




























