Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայութունը (ШАБАК) եւ Երուսաղեմի շրջանային ոստիկանությունը ձերբակալել են «Համաս» ահաբեկչական խմբավորման երկու մահապարտ ահաբեկիչների, ովքեր ծրագրել էին պայթեցնել իրենց Երուսաղեմի Պիսգաթ Զեւի (Pisgat Zeev) շրջանում:
Այդ նույն ահաբեկիչը մարտին Երուսաղեմում` Binyaney Mind-ի հարեւանությամբ, կազմակերպել է ահաբեկչական հարձակում, որի զոհ է դարձել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մերի Ջեյն Գարդները: Այս մասին հաղորդել է NEWSru Israel-ը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Այս մասին հրապարակումը թույլատրվել է միայն այսօր, մինչդեռ կալանքը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ: Իրավապահ մարմինները ձերբակալել են Իսահակ Արֆուին` Ռաս-Ալ-Ամուդի ահաբեկչին, ով պետք է փոխանցեր պայթուցիկ սարքերով լի տոպրակը: Ձախողված մահապարտը` Հեբրոնից Սաիդ Կաուասմեն, նույնպես ձերբակալվել է: Ձերբակալությունները տեղի են ունեցել Պիսգաթ Զեւի ծրագրված հարձակումից մի քանի օր առաջ: Նրանցից բացի, ձերբակալվել են նաեւ եւս 5 պաղեստինցիներ, ովքեր պատրաստվում էին գողանալ իսրայելցի զինվորին կամ Գուշ-Էցիոն շրջանում նորաբնակի:




























