Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, ով այցելությամբ գտնվում է Լեհաստանում, հրավիրել է մասնակցելու Արեւելյան համագործակցության գագաթաժողովին, որը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի վերջին Վարշավայում:
Կողմերը կրկին ցանկություն են հայտնել խորացնել երկկողմ հարաբերությունները եւ համագործակցել Վրաստանի` Եվրամիության ինտեգրման գործընթացում, հաղորդում է «Գրուզյա online»-ը:
2010 թ. Եվրոպան Հարավային Կովկասի երկրների առաջարկել է համագործակցություն ԵՄ-ի` «Արեւելյան համագործակցության» շրջանակներում: «Արեւելյան համագործակցությունը» նախատեսում է քաղաքական եւ տնտեսական ոլորտներում Եվրամիության մերձեցում 6 հետխորհրդային պետությունների` Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Հայաստանի հետ:



























