Քիչ առաջ հրաժարականի դիմում է ներակայացրել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, գրում է «Հրապարակ»-ը:

Նշենք, որ փոխվարչապետը հանդիսանում է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Երեկ բուհ-ում տեղի էր ունեցել ռեկտորի ընտրություն, որում իշխանական թևի պաշտպանած թեկնածուն պարտվել էր գործող ռեկտոր Կարինե Հարությունյանին։ Հավանաբար հենց այս հանգամանքով են պայմանավոևված Մաթևոսյանի և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրաժարականները։

Նշենք նաև, որ Համբարձում Մաթևոսյանը 2018 թ․ հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել էր Արմավիրի մարզպետ, 2021 թ․ նոյեմբերի 24-ին ազատվել էր մարզպետի պաշտոնից և նշանակվել փոխվարչապետի պաշտոնին։

Հիշեցնենք, որ Մաթևոսյանի անունը ևս շրջանառվում էր ՔՊ վաչության ընտրությունների կեղծման գործընթացնում, մասնավորապես՝ 2 տասնյակից ավելի ձայն էր ավելացել։