Ռուսաստանից Վրաստանի դիվանագետների դուրս բերման հարցը, որը դիվանագիտական միջադեպի հետեւանք է, օրակարգում չկա: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալագանիան` մեկնաբանելով այն փաստը, որ Մոսկվայի կենտրոնում գտնվող Վրաստանի սեփականություն հանդիսացող հյուրանոցը աճուրդի է հանվել, սահմանափակվել է շենքի էներգամատակարումը: հաղորդել է РБК-ն: Հենց այդ շենքում է գտնվում Շվեյցարիայի դեսպանատան` Վրաստանի շահերը սպասարկող սեկցիան:
Վրաստանին պատկանող «Թբիլիսի» հյուրանոցը Մոսկվայում աճուրդով վաճառվել է 203 մլն ռուբլով: Մինչեւ 2006 թ. հյուրանոցը պատկանել է Վրաստանին, բայց հետո Մոսկվայի իշխանությունները արտաքսել է բոլոր հյուրերին եւ շենքը տվել «Մեղեդի» ընկերությունը: «Վրաստանի սեփականության աճուրդի հանումը տեղի է ունեցել առանց նախապես տեղեկացնելու, ռուսակա կողմը տեղեկացրել է մեզ այդ մասին վերջին պահին»,- հայտնել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն:




























