Արագածոտնի մարզում, այսօր` սեպտեմբերի 8-ի գիշերը, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Կարբի գյուղի հատվածում Volkswagen Golf մակնիշի 19 ՕՕ 913 համարանիշի ավտոմեքենան ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` Կարբի գյուղի բնակիչների կողմից ավտոմեքենայից դուրս են բերվել երկու տղամարդ եւ մեկ կին, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Դիմիտրովի փողոցի թիվ 87 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ, 21-ամյա Արթուր Սաֆարյանի դին, որը հանձնվել է «1-03» ծառայության աշխատակիցներին: Ավտոմեքենայից դուրս բերված անձանցից մեկ քաղաքացի (անձը չպարզված) գտնվում է Աշտարակի ոստիկանությունում, իսկ մյուս երկուսը` (նույնպես անձերը չպարզված) մեկնել են քաղաք Երեւան:
Փրկարարների օգնությամբ` կռունկի միջոցով, ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից, որի մեջ եղել է 20-ից 22 տարեկան անձը չպարզված աղջկա դիակ, որը հանձվել է «1-03» ծառայության աշխատակիցներին:




























