Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն սեպտեմբերի 7-ի կեսօրին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի «Արտուրս» հանգստյան տան հարակից սարում վատացել է հովիվ Ա.Գեւորգյանի ինքնազգացողությունը, եւ նրան սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարների ուժերով սարից իջեցվել եւ «1-03» ծառայության աշխատակիցներին է հանձնվել Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 63-ամյա Ա.Գեւորգյանը:Հիվանդի առողջական վիճակը բավարար է:




























