Վալերի Գերգիեւի գլխավորած Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը մի շարք համերգներով հանդես կգա Երեւանում եւ Սոչիում:
Երեւանում նվագախումբը ելույթ կունենա սեպտեմբերի 19-ին: Համերգին կմասնակցի նաեւ Չայկովսկիի 14-րդ միջազգային փառատոնի դափնեկիր Նարեկ Ահնազարյանը: Երիտասարդ ջութակահարը արժանացել է առաջին մրցանակին եւ հանդիսատեսի համակրանք պարգեւին: Նարեկը հանդես է գալու Սեն-Սանս համերգում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Ռուսաստանի ամենահին նվագախմբերից մեկն է: Այն դասվում է աշխարհի լավագույն նվագախմբերի շարքում:




























